Հայաստանի և Իրանի արտգործնախարարները խոսել են ԼՂ–ում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ու քննարկել այսօր լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը։ Այս մասին Միրզոյանը գրել է X–ի իր միկրոբլոկում։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասում կայունությանը:
«Կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերները պետք է հստակ ազդակ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին ուղղորդեն դեպի կառուցողական հուն»,– ասել է Միրզոյանը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական Հարապետությունը կոչ էր արել կողմերին հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության դրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։
In meeting w/🇮🇷@Amirabdolahian stressed that Azerbaijani military aggression agnst #NagornoKarabakh seriously threatens stability in #SouthCaucasus. All partners interested in stability should send clear message on unacceptability of aggression & bring Baku to constructive track. pic.twitter.com/8VifQsl2OK
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 19, 2023