Ավելի քան 4000 արցախցի տարհանվել է համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով. Արտակ Բելգարյան
Ավելի քան 4000 արցախցի տարհանվել է համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Իմ կոպիտ և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է տալիս, որ ավելի քան 4000 արցախցիներ տարհանվել են իրենց համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով։
Վեց համայնք ամբողջությամբ տարհանվել է, մյուսները՝ մասնակի։ Թիվն ավելանում է»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։