Իշխան Սաղաթելյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում 22:00-ին ՀՅԴ գրասենյակում հավաքվել

Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում եմ Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով:

Այս պահին գտնվում ենք Հանրապետության հրապարակում և աջակցում իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին: