Ռուսաստանի դեսպանատան դիմաց իրավիճակը լարված է․ քաղաքացիները փակել են դեսպանատան մուտքերը

Լարված իրավիճակ է Ռուսաստանի դեսպատան դիմաց, բախումներ տեղի ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև։

Բողոքի ակցիայի մասնակիցները Արցախի մեծ դրոշ են պարզել դեսպանատան դիմաց, փակել շենքի բոլոր մուտքերը։

Հիշեցնենք, որ բողոքող քաղաքացիները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ադբեջանի ցեղասպանական գործողություններն Արցախի խաղաղ բնակչությանդեմ։