Ադրբեջանական ԶՈւ–ն ավիահարվածներ է հասցրել Ասկերանի և Մարտակերտի ուղղությամբ. Բեգլարյան

Ադրբեջանական զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ: X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ: Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ»,– գրել է Բեգլարյանը։

Նա նաև նշել է, որ կրակոցներն ու մարտերը շարունակվում են, քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում մահերի, վիրավորումների թիվն աճում է։