Սերգեյ Շոյգուն և Իրանի ԳՇ պետը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սեպտեմբերի 19-ին Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարության հետ բանակցությունների նպատակով։