Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է՝ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիա է սկսում
Ադրբեջանական ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի դեմ ագրեսիա է սկսում՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն»։
«Նպատակը «զինված խմբերին»՝ Արցախի ՊԲ-ն զինաթափելն է»։
«Ընթացիկ գործունեությունների մասին տեղեկացված են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը և Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։
Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։