Լավրովն ու Զելենսկին կհանդիպեն ՄԱԿ-ի ԱԽ նիստում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ ներկա կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է Риа Новости-ն։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կլինի հերթական շոուն՝ Ուկրաինայի նախագահի գլխավորությամբ։ Նեբենզիի խոսքով՝ նիստը ոչ մի արդյունք չի տա, քանի որ դրան կմասնակցի Վլադիմիր Զելենսկին։