Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»

Արեւմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։

Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արեւմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։

Ավելին,նիկոլիստները հերքեցին Արեւմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։

Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է, որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։

Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։

Փաստորեն ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել, որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝Նոր Ուկրաինա։

Մենք ի վերջո պետքե սթափվե՞նք, թե՞ ոչ։

Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։

Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին, ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ ասեմ,որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել, որ «Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային» ։

Հիմա ի՞նչ, ԱՄՆ Պետդեպն էլ է անհարկի քաղաքականացնում…

Հ.Գ. Ասել եւ ասում եմ՝ ՀՀ անվտանգային եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը։

 

Էդուարդ Շարմազանով