Զախարովան արձագանքել է Միկա Բադալյանի կալանավորմանը
Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված Երեւանում անցկացվող ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ։ Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանց սադրանքը, ովքեր քնում են և տեսնում՝ ինչպես փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև։ Իսկ Արեւմուտքը մեծ գումարներ է ներդրել սրա մեջ։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում ակտիվացել են դրան ուղղված ուժերը։ Հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսի ներքո հանդես եկող իշխանությունները թուլ կտան լրագրողների հետապնդումը և կարգելափակեն տեղեկատվության տարածումը»,- գրել է նա։