Բրիտանիան «Վագները» հռչակել է ահաբեկչական կազմակերպություն
Բրիտանիան «Վագները» հռչակել է ահաբեկչական կազմակերպություն: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետը, փոխանցում է РиаНовости-ն։
Բրիտանիան քրեականորեն պատժելի կհամարի նաև «Վագներին» անդամակցումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Լոնդոնի այս մտադրությունը, սակայն հիշեցրել է, որ նման խմբավորում «դե յուրե գոյություն չունի»։