Հայ փրկարարները կմասնակցեն ՀԱՊԿ-ի «Ժայռ» զորավարժությանը

Հայ փրկարարները 2024-ին Ղազախստանում կմասնակցեն ՀԱՊԿ երկրների փրկարարական գերատեսչությունների ստորաբաժանումների «Ժայռ» զորավարժությունը։ Այդ մասին Մինսկում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է Ղազախստանի ԱԻ նախարարը։

Նշենք, որ Մինսկում փրկարարական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում է ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը։