Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցման բոլոր հայազգի «սիրահարներին» մեծ բարևներ են փոխանցում Բաքվից
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցման բոլոր հայազգի «սիրահարներին» մեծ բարևներ են փոխանցում Բաքվից։
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը բացահայտ սպառնացել է, որ Ադրբեջանը պատրաստ է հարձակում կազմակերպել Հայաստանի Սյունիքի մարզի վրա։
Նա բառացի հայտարարել է, որ «Ադրբեջանի ազատագրման բանակը պատրաստ է ազատագրել Զանգեզուրը»:
Ուրիշ լա՞վ եք, խաղաղության դարաշրջանի ի՞նչ կա։
Մենք դեռ մեկ անգամ չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչներից կլսենք հայտարարություններ ՝ վերջիններիս կողմից Հայաստանի տարածքները օկուպացնելու պատրաստակամության մասին ։
Սա զարմանալի և միանգամայն սպասելի չէ, քանի որ հենց մեր երկրի տարածքում ռազմավարական կետերի օկուպացիան է հայ-թուրք-ադրբեջանական դիմակայության հիմնական պատճառը ։
Հարցը դա չէ ։
Իսկ այն, որ հայկական իշխանություններն իրենց «Ղարաբաղը հանձնենք և հանգիստ ապրենք» և «պետք է հաշտվեն Թուրքիայի հետ և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի» հայեցակարգով փաստացի նպաստեցին Հայաստանի և Արցախի համար ամենաբացասական սցենարին, այստեղ արդեն կասկած չկա ։
Իսկ ի՞նչ է անում այս «ոչ բռնի թավշյա» իշխանությունը։
Այստեղ էլ ՝ առանց փոփոխությունների, նորից կողքից մեղավորներ է փնտրում ու գործընթացների մեկնաբանների դերում է հանդես գալիս։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից