Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար և պետականաքանդ իշխանությանը, երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ և առաջարկում է ամբողջական իշխանափոխություն։ Հայտարարել է դաշինքի առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը։

«Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են»,- ասել է Թևանյանը։

Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, «Մայր Հայաստանի» համոզմամբ, հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի պարտությունից հետո։

Ըստ Թևանյանի՝ Երևանում իշխանափոխություն իրականացնելուց հետո դաշինքը «վճռական է իշխանափոխություն իրականացնելու ամբողջ Հայաստանում»։