Պետք է ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը. ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ

Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը։ ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցված համաձայնագրին հասնելու ուղղությամբ»,-գրել է նա: