Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արա Մկրտչյանը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

  1. Արա Ռոլանդի Մկրտչյանին ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.2-Ղ2-1) պաշտոնից։