Հայաստանին անհրաժեշտ է հակաճգնաժամային լուրջ ծրագիր․ Վահան Բաբայան

Հայաստանին անհրաժեշտ է հակաճգնաժամային լուրջ ծրագիր

Իհարկե յուրաքանչյուր լավ ծրագիր նախ պետք է ունենա այդ ծրագիրը իրականացնողներ և լիդերներ և մենեջերներ և շարքային աշխատող ու չարչարվող մասնագետներ,բայց ինչն ամենա կարևորն է պետք է լինի համապատասխան միջավայր որտեղ այդ ծրագիրը կհասկացվի: Այս պառակտված միջավայրում գրեթե անհնար կլինի որևէ լուրջ ծրագրի իրագործում պետք է ձևավորել նոր օրակարգ,նոր ստրատեգիա և առաջ շարժվել: Բայց քանի կապիտուլյացիա բերած ռեժիմը չի հեռացել դա էլ է լինելու անհնար:

Ներկա կառավարիչները Հայաստանը հասցրել են մի այնպիսի վիճակի, որ առանց հակաճգնաժամային ծրագրի անհնար կլինի ոտքի վրա հարցեր լուծել ու դուրս բերել երկիրը այս խավարից: Իշխանափոխությունից հետո պետք է գործարկվի առնվազն տասնամյա զարգացման պլան,դոկտրին, ինչի անշեղորեն իրագործումը կարող է գոնե հույս տալ,որ ապագա սերունդը իրոք կկարողան ապրել անվտանգ և զարգացած Հայաստանում:

 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից