Աշոտյանի նման մարդկանց, այ սրա համար էր «պետք» ազատազրկել ու լռեցնել, որպեսզի իրենց մեռելային թմրածությանը, ո՛չ մեկ չխանգարի, Հայկ Կիսեբլյան

Քրք Քրքորյանը, 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո, սկսված հոգեբանական ճգնաժամի վրա, կառուցեց Լաս-Վեգասի իր խաղատները վաստակեց միլիարդներ։

Իսկ ՀՀ Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ինքն է, ծախսում միլիոններ և միլիարդներ, հսկայական պետական պարտք է կուտակում Հայաստանի վզին, ժողջանին հետպատերազմյան «սգից հանելու» ջանքերի, շոուների ու համերգների համար։

Բացահայտվեց, որ ՀՀ Կառավարությունը, մի կլորիկ գումար է հատկացրել Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար։ Եվ սա հաստատ այս հետպատերազմյան 3-տարիների 1-ին դեպքը չէ։

Փաշինյանի կլանը աշխատում է մշակել բոլորին՝ մեր ու մանուկ, ծեր, հաշմանդամ, սպորտսմեն, դպրոցական։ Հսկայական միջոցներ են ծախսում, համերգների, մրցումների և այլ տեսարանների ու զվարճանքների վրա։ Միայն թե ժողջանն էլ ավելի մխրճվի մեռելային թմբիրի մեջ ու չմտածի կարևորագույն խնդրի՝ Արցախի և այնտեղ գերության ու սովի մատնված 120000 հայության մասին։

Աշոտյանի նման մարդկանց, այ սրա համար էր «պետք» ազատազրկել ու լռեցնել, որպեսզի իրենց մեռելային թմրածությանը, ո՛չ մեկ չխանգարի։

 

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից