Արթուր Թովմասյանը Արցախի նախագահին է ներկայացրել հրաժարականի պատճառները

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։

Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ  վերականգնում։