ՆԱՏՕ-ի երկրներում վերապատրաստված ուկրաինացի շատ զինվորականներ այլևս ողջ չեն. ավստրիացի սպա

ՆԱՏՕ-ի երկրներում վերապատրաստված ուկրաինացի շատ զինվորականներ այլևս ողջ չեն, հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարարության ռազմական ստրատեգ, գնդապետ Մարկուս Ռայսները:

«Վերջերս խոսել եմ ուկրաինացի մի ընկերոջ հետ. հարևան ստորաբաժանումում նրանց հրամանատարը 47-ամյա պահեստազորային է։ Անփորձությունից նա հրամայել է իր զինվորների դասակին ուղիղ գնալ ականապատ դաշտեր։ Կեսից մի փոքր ավելին վերադարձել է»,-ասել է նա N-TV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նման սխալը ուժեղ հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների բարոյական ոգուն: