Օգոստոսին Պուտինը հնարավոր է այցելի Թուրքիա

Հուլիսի 14-ին ուրբաթօրյա աղոթքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ռուսաստանի նախագահի հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ օգոստոս ամսին Թուրքիայում պատրաստվում են հյուրընկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։