Հիվանդ պատրանքներ են․ Բաքվում եղանակի կանխատեսման մեջ Երևանը ներկայացվել է Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ

Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան, այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․

«Ցուցադրված հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- նշել է ԱԳՆ խոսնակը։