Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին «հակաադրբեջանական հայտարարությունների համար»
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին «հակաադրբեջանական հայտարարությունների համար»։
Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած «հակաադրբեջանական հերթական կարծիքը, որտեղ նա միակողմանի կերպով պաշտպանում է Հայաստանին և չի արտացոլում ճշմարտությունը, անընդունելի է», ԱՊԱ գործակալությանն ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կշարունակի իր ջանքերը ուժերի ներածին չափով։