Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Էրդողանի կողմից «մերժված» ԱՄՆ դեսպանին

Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանն այսօր ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին, որի համար «իր դռները փակել է» հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նախարար Ֆիդանն ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին», – նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի էջում:

Այս տարվա գարնան նախագահական ընտրություններից քիչ առաջ ամերիկացի դիվանագետը հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Այս արարքը Թուրքիայի իշխանության վրդովմունքն էր հարուցել։ Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ «իր դռներն այսուհետ փակ են» Ֆլեյքի համար։