Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում ու Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք»,- ասված է տեղեկագրում։