Ադրբեջանը դադարեցնում է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը

Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Իրանում Ադրբեջանի դեսպանության տարածած հաղորդագրությանը։

«Ադրբեջան այցելել ցանկացող Իրանի քաղաքացիները պետք է «ASAN» վիզա ստանան կամ այն ստանալու համար դիմեն Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: