Մակրոնն ու Ռայիսին 1,5 ժամ խոսել են հեռախոսով

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Փարիզի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացումը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդիին։

Նշվում է, որ զրույցը տևել է 1,5 ժամ:

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է համագործակցել Իրանի հետ: