Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգնությունը բաղկացած է ջրատարներից, ջրի պոմպերից, փրկարար բաճկոններից։
Եվս մեկ անգամ տեսնում ենք բարեկամ Ադրբեջանի աջակցությունը, ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։
«Ադրբեջանը միշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Բացի այս օգնությունից, ուղարկվել է նաև 20 տոննա վառելիք, որը նախատեսված է փրկարարական աշխատանքներում օգտագործվող սարքավորումների և նավերի համար»,- ասել է Կանևսկին։