Հայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր է նշանակվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել են Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Վալերի Ֆալկովը եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին հայտնում է ՌԴ կրթության նախարարությունը։