Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին

Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցում է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը: