ՄԻԵԴ-ն Ադրբեջանից տեղեկություն է ստացել՝ երկու հայ զինծառայողների վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:

Գրասենյակի հաղորդմամբ, ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը: