Պարոն նախագահ, եթե իմանայիք․․․

16.10.2017 թ․Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ հանրապետության նախագահն ասել է․

«Մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»:

Երբ ՀՀ երրորդ նախագահը շեշտում էր, որ որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել Արցախի անվտանգությունը խաթարող որոշում և իրականացնել, այդ ժամանակ Արցախն ու Հայաստանը՝ մեր երկու հայկական պետությունները հաղթող էին, և բնական է, որ մարդ, ով եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ․․․ ավելի շուտ հաղթող նախագահ՝ նրա շուրթերից պիտի այդպիսի բառեր հնչեին։

Իսկ երբ մեկը դուրս է մնում համալսարանից, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ է մեղադրվում, փողոցում երկար քայլելուց հետո երկրի ղեկավար է դառնում, մինչ պատերազմը հայտարարում՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ նա բանակցում է իր՝ զրոյական կետից, ասում է, որ Արցախյան հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, իսկ պատերազմից, պարտությունից, Արցախի մեծ մասի կորստից հետո հայտարարում՝ «2018 թվականինին ասացի, որ ես ՀՀ վարչապետն եմ, ոչ թե ԼՂ-ի վարչապետը, որովհետև ԼՂ ժողովուրդն ինձ քվե չի տվել», և առանց Արցախի Հանրապետության դիրքորոշումը հաշվի առնելու՝ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, նոյեմբերի 9-ին Արցախի կապիտուլյացիա է ստորագրում, բնական է, որ Արցախը կարող էր այսպիսի  ճակատագրի արժանացնել։

Ժողովրդական խոսքն ասում է՝ ամեն մեկին քո կանգունով մի չափիր, երբ Սերժ Սարգսյանը բոլոր հայ ղեկավարներին իր կանգունով չափեց, ահա այդտեղ նա սխալվեց, կարծելով, որ չի գտնվի որևէ հայ ղեկավար, որը կխաթարի Արցախի անվտանգությունը։ Սակայն գտնվեց այնպիսի մեկը, որը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգությունը դրեց հարցականի տակ։

Լուսինե Այրապետյան