«Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին կարող եք միանալ նաև Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում

Սիրելի հայրենակիցներ, այսուհետ կարող եք միանալ «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին նաև Մալաթիա-Սեբաստիա (Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում) և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ ԵԿ Երևանի խորհուրդը։