Դիվերսանտները ներխուժել են մշակույթ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ մեր մշակույթում իրականացվող դիվերսիային՝ ասելով, որ հատուկ միտումով մշակված ծրագիր է աշխարհում ընդհանրապես ազգային մշակույթը վերացնելու համար։ Իսկ մեզանոմ դա իրականացվում է հետևողական քայլերով՝ մեր մեծերին նսեմացնելու, ծաղրելու, օտարալեզու ներկայացնելու միջոցով։

Լիա Ավետիսյանը մասնավորապես խոսեց Սայաթ Նովայի և նրա ստեղծագործական արվեստի մասին՝ նշելով, որ նրան վերագրվում են նաև ադրբեջանական ստեղծագործություներ, մինչդեռ Սայաթ Նովայի ժամանակ Ադրբեջան ու ադրբեջաներեն չի եղել։ Բայց հենց հայ երիտասարդների բերանից է հնչում այդ ապատեղեկավությունը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում