Իրանը Պարսից ծոցում գազային հանգույց կստեղծի՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ

Իրանը, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ, ձգտում է գազային հանգույց ստեղծել Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, հայտնում է ISNA-ն։

«Իսլամական հանրապետությունն, ունենալով 33 տրլն խորանարդ մետր արդյունահանվող գազի պաշար, աշխարհում երկրորդ տեղն է գրավում այդ ռեսուրսի պաշարների թվով։ Մենք ձգտում ենք Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի աջակցությամբ Պարսից ծոցն ու Ասալույեն գազային հանգույցի վերածել», -ասել է նախարարը։

Նա չի հայտնել նախագծի մանրամասները՝ նշելով միայն, որ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքներ, կազմվում է նախագծի իրականացման ծրագիրը։