Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որևէ մեկին պետք չէ

Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որևէ մեկին պետք չէ։

Զավեշտալի է, երբ Լաչինն Ադրբեջանին հանձնած ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում են Լաչինի միջանցքից կամ անցակետից։

Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով։

Բա որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն առանց դելիմիտացիա անելու թշմամուն էիք տալիս, ի՞նչ էիք մտածում։

Երբ Ռեկյավիկից մինչև Բրյուսել ու Մոսկվայից մինչև Քիշնև Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ էիք ճանաչում, ինչո՞ւ Լաչինի միջանցքի մասին չէիք մտածում։

Նիկոլը ինքն է իր քայլերով հրաժարվել և Արցախի անկախության գաղափարից, և Լաչինի միջանցքից, և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

Հիմա ո՞ւմ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից