Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս, 2024-ին՝ 4,8 տոկոս. Համաշխարհային բանկ

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (հունիս, 2023):

ՀԲ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին  Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։

Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։