ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին

ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին:

«Մաղթում ենք ամենայն հաջողություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատու առաքելության մեջ»,- ասված է ԱԳՆ-ի Twitter-ում:

2024-2025 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ են ընտրվել Սլովենիան, Ալժիրը, Սիերա Լեոնեն, Կորեայի Հանրապետությունը, Գայանան։ Բելառուսը չի ընդգրկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2024-2025 թթ․ ոչ մշտական ​​անդամների կազմում՝ զիջելով ընտրություններում Սլովենիային։