Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուս։

ՀՀ ԱԽ քարտուղարը Մինսկ կմեկնի հունիսի 7-8-ը՝ մասնակցելու ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։

Բելառուս կմեկնեն նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Գոռ Երանյանը և օգնական Ազատ Բաբայանը։