Սկսվում է հայկական բանակը քանդելու երկրորդ ալիքը

Հայաստանը զավթած թուրքական գործակալները վերջին ժամանակահատվածում անընդհատ խոսում են բանակում «բարեփոխումների» մասին, մասնավորապես հիմնական թեզերը աթեստավորումն է և կանանց վաշտեր ստեղծելը։

Առաջին հայացքից անմեղ, ինչ որ տեղ ոգևորող այս առաջարկները իրենց մեջ պարունակում են շատ վտանգավոր գործողություններ, որը միանշանակ պետք է կանխվի հասարակության և զինվորականության համատեղ ջանքերի շնորհիվ։

Ցանկացած ադեկվատ մարդ հասկանում է, որ լավագույն աթեստավորումը բանակի համար, դա ռազմական գործողություններն են, որի մեջ են մեր զինծառայողները արդեն երեք տարի, և կապիտուլյանտ կառավարությունը հերթական անգամ այս գործիքը օգտագործելով նպատակ ունի բանակից հեռացնել լավագույն սպայակազմին, ինչպես լավագույնս դրսևորված սպաների նկատմամբ քրեական գործեր կարելն էր և արհեստականորեն նրանց դուրս թողնելն էր բանակաշինության հետպատերազմյան փուլում։

Հասկանալի է չէ, որ մարտական արվեստին լավագույսն տիրապետող 40 տարեկան գնդապետը չի կարողանալու 18 տարեկանի նման վազել։ Կամ տասնյակ կյանքեր փրկած և մարտական դիրքը սեփական կյանքով պահած ու վիրավորում ստացած հրամանատարը կարող է ֆիզիկապես ուժեղ չլինի, բայց կրկին կկարողանա լավ մարտեր վարել, այ նիկոլական աթեստավորումը հենց լավագույն սպայակազմին հեռացնելուն է միտված։

Իսկ կանաց վաշտեր ստեղծելը ընդամենը պետք է ապահովի նիկոլի պոպուլիզմը և մանիպուլացիաները։ Աթեստավորման արդյունքում բանակից ազատելով լավագույն սպայակազմին նա այդ տեղերում աշխատանքի է տեղավորելու իր շրջապատի մարդկանց աղջիկներին և կանանց, ինչպես նաև այն կանանց, ովքեր հավատարիմ են իրենց թիմին և վերջիններս չունենալով հստակ և կարևոր պարտականություններ պետք է ստանան բարձր աշխատավարձ հասարակությունում և բանակում նիկոլի քարոզչությունը ապահովելու նպատակով

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից