Թուրքիայում հայկական պատվիրակության նվաստացումը և Զանգեզուրի միջանցքի բացման շտապողականությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանն է:

Քաղաքական վերլուծաբանի հետ անդրադարձ է կատարվել Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում տիրող քաղաքական գործընթացներին, Թուրքիայում հայկական պատվիրակության նկատմամբ նվաստացման միտումներին, Արցախի և Հայաստանի ապագային։

Բանախոսի խոսքով պետք է զերծ մնալ հուզական գնահատականներից, քանզի այդ ամենը բխում է բացառապես իշխանության շահերից։ Առհասարակ պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ քաղաքականության մեջ չկա խեղճ մարդ, և ի վերջո իշխանության որդեգրած քաղաքականությունը, այն է՝ մեղադրել բոլորին, վերջում հանգեցնելու է այն թեզին, որ ժողովրդին են մեղադրելու, ասելով, որ մանդատ է տվել և իրենց ձեռքը չի բռնել սխալ անելիս։ Սա մի երևույթ է, որը նախկինում երբեք չի եղել․

«Նենց չի, որ պայմանական նախկինների ժամանակ սաղ յեղ ու բրնձի մեջ ապրում էին, այո, շատ հարցեր կային, շատ խնդիրներ կային, ով է դա հերքում, միայն անմեղսունակ մարդը կարող է դա անել։ Եթե չեմ սխալվում, նույն պայմանական նախկինները հոգնել են արդեն բղավել, որ, այո, արել ենք, ներողություն․․․ բայց նույն նախկինները, կապ չունի՝ ով, երբեք ձեզ վրա չեն գցել պատասխանատվություն․․․», – հավելեց Աբովյանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում