Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Երևանում, Արագածոտնում, Արարատում հունիսի 5-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայաններում հոսանքի լարման անկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում.

Երևանի՝ Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ,

Արագածոտնի մարզի` Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Ագարակ, Ոսկեհատ, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղեր,

Արարատի մարզի՝ Մասիս քաղաք, Նորաբաց գյուղ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրինության հետ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: