Իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը գրել է․

«Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու։ Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում»։