ԿԳՄՍ նախարարությունը զբաղված է փողերի լվացմա՞մբ (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է կինոպրոդյուսեր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Լյուքսեմբուրգյան Wady Media դիստրիբուցիոն ընկերությունը «Բեքսթեյջ» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ու Բենիլյուքսի երկրներում կինոթատրոնային ցուցադրումներին ընդառաջ, գործարկել է ֆիլմի կայքը։
Կայքն առայժմ երկլեզու է՝ անգլերեն ու ֆրանսերեն (ավելացվելու է գերմաներենը), պարունակում է ֆիլմի ընդարձակ թրեյլերը՝ մոտ 8 րոպե, տեղեկություններ ֆիլմի, ռեժիսորի, պրոդյուսերների, ստեղծագործական խմբի ու դերասանական կազմի մասին։ Այն առայժմ հասանելի է միայն կինոինդուստրիայի պրոֆեսիոնալների՝ փառատոների, վաճառքի գործակալների, կինոմամուլի համար: Կհանրայնացվի «Բեքսթեյջի» համաշխարհային պրեմիերայի հայտարարման օրը։
Մենք՝ Մարինեն, Անի, Սոնա Գալստյանները, Ռոմեն, Կարեն Ծատուրյանները, Միհրան Ստեփանյանը, այս օրերին շուրջօրյա ռեժիմով աշխատում ենք (ֆիլմը DCP ֆորմատով պետք է պատրաստ լինի հունիսի 15-ին), բայց ես ուղղակի չեմ կարողանում անտեսել այն ցինիկ ու անբարո արշավը, որ իշխանությունը տանում է «Բարև, ե՛ս եմ» ֆիլմի Կաննի ցուցադրության վերաբերյալ։ Ցինիկ, որովհետև ստում են, ու անբարո, որովհետև թաղելով ժամանակակից հայ կինոն, փորձում են դիվիդենտվեր շահել խորհրդահայ կինոյի ֆոնդից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածել է Կաննում հայկական կինոյի «աննախադեպ հանրահռչակման» մասին այսպես կոչված ռելիզ, որում այնքան կեղծիք ու դեմագոգիա կա, որ հարկ կլինի 5-6 հաղորդում՝ դրան անդրադառնալու համար։
Իշխանությունը, որը արգելափակումներ է կիրառել հայկական ժամանակակից կինոյի միջազգայնորեն ամենաճանաչված ֆիլմի հանդեպ, իրավունք չունի իր «կըսըրությունը» թաքցնել խորհրդահայ կինոյի ժառանգության հետևում։ Ես դա թույլ չեմ տալու։ Ձեր ամեն սուտը, յուրաքանչյուր կեղտոտ գործարքն անմիջապես բացահայտվելու է։ Մերձկինեմատոգրաֆիական թափոնը պիտի մաքրվի հայ կինոյի դաշտից։ Ուրիշ խոպան գտեք ձեր համար։
Մանրամասները՝ տեսանյութում