Ադրբեջանն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Իրան
Ադրբեջանի ԱԳՆ-ը քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հաշվի առնելով ահաբեկչական գործողությունը, որը կատարվել է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ, որի հետևանքով սահմանափակվել է Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողները պետք է զգոն լինեն։ Ներկա պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են հետևել պահպանության և անվտանգության կանոններին»,- ավելացրել են գերատեսչությունում։
Իրանում հյուպատոսական և այլ դիմումների համար ԱԳՆ-ը խնդրում է կապվել Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ։