Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը
Բուլղարիայի հայկական համայնքի խորհուրդը վրդովված է և կտրականապես մերժում է վերջին ժամանակներս Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու մասին հայտարարությունները։ Այս մասին նշվել է համայնքի հայտարարությունում։
«Դիմում ենք Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ մեր ժողովրդին Սփյուռքում և Հայրենիքում՝ Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր հողում խաղաղ ու ազատ ապրելու արցախահայության կամքը պաշտպանելու կոչով»,- նշվել է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, որը ներառում է նաև Արցախը։ Այսօր Փաշինյանը մասնակցում է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։