ԿԽՄԿ-ին դեռ թույլ չեն տալիս տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Մայիսի 26-ին ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին ԿԽՄԿ ներկայացուցիչներին առ այս պահը թույլ չեն տվել տեսակցել։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեռևս չեն տեսակցել նրանց։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեվարվել են։ Ավելի ուշ  Ադրբեջանը հայտարարել է մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործ  հարուցելու մասին։