Իրանը կհամագործակցի բարեկամ երկրների հետ՝ անօդաչուների օպերատորների պատրաստման ոլորտում. ՌՕՈՒ հրամանատար

Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ ԻԻՀ-ն պատրաստ է համագործակցել բարեկամական երկրների հետ՝ անօդաչուների օպերատորներ պատրաստելու ոլորտում, տեղեկացրել է Tasnim-ը։

«Իրանում անօդաչու թռչող սարքերի ֆակուլտետը բացվել է Շահիդ Սատարիի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում, և մենք կպատրաստենք օպերատորներ մի քանի տարում, մենք բարեկամական երկրներին ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել իրենց հետ այդ ոլորտում»,- նշել է նա։

«Մենք աշխատում ենք ռադարներից խուսափող դրոնների ստեղծման  ուղղությամբ, որպեսզի դրանք թշնամուց անվտանգ մնան։ Bumi Havapayeh ռադարը հաջողությամբ թեստավորվել է որոշ ժամանակ առաջ, և մենք դրական պատասխան ենք ստացել։ Առաջիկայում մենք այդ ռադիոլոկացիան կայանով կզինենք բոլոր կործանիչները»,- ավելացրել է նա։