«Վերելք»․ 1. Հիմնել Կրթական հանրային խորհուրդ (տեսանյութ)

Որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո վտանգները չեն վերանալու, ավելին, սկսվելու է Հայաստանի՝ որպես պետության, փլուզումը անվտանգային, ժողովրդագրական, արժեհամակարգային, կրթական, մշակութային, ինքնագիտակցության, պատմական ոլորտներում։ Այսօրվանից հարկավոր է քայլեր ձեռնարկել այդ փլուզման դեմն առնելու համար։ «Վերելք» հաղորդաշարը ներկայացրել է ստեղծված իրավիճակից հնարավոր նվազագույն կորուստներով ելքի ծրագիր (տես՝ ֆեյսբուքյան «Վերելք անելիքներ» խմբի տեսանյութերը), որի «Ազգային ինքնակազմակերպմանն ուղղված քայլեր» բաժնի «Կրթության հանրային խորհուրդ» նախաձեռնության անելիքներին է նվիրված ներկա թողարկումը։ Կրթության հանրային խորհրդի նպատակն է լինելու նպաստել ազգային ուղղվածության կրթական կառույցների և նախաձեռնությունների զարգացմանը, հզորացմանը ապա  հնարավորության սահմաններում համակարգված ձևով մասնակից լինել ազգային  կրթության իրագործմանը՝ կանխելու համար սպասվող հնարավոր դեգրադացիան:
Ի՞նչ կերպ է դա հնարավոր։
Հաջորդ քայլը լինելու է այլ ոլորտների հանրային խորհուրդների հիմնումը, որոնք արդեն կձևավորեն Ազգային ինքնակառավարման խորհուրդ։

Մանրամասները՝ տեսանյութում