Բայդենն ընկել է ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիայի արարողության ժամանակ (տեսանյութ)

Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի կուրսանտների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրեթե հարթ տարածության վրայից  վայր է ընկել:

Կադրերում երևում է, թե ինչպես է ամերիկացի առաջնորդը, գտնվելով տրիբունայում, սայթաքել՝ խփել իր ոտքերի մոտ գտնվող արկղին և ընկել։ Բայդենը սկզբում փորձել է ինքնուրույն ոտքի կանգնել, բայց չի կարողացել։ Դրանից հետո անվտանգության աշխատակիցներն օգնել են երկրի ղեկավարին ոտքի կանգնել։

Բայդենի ստացած հնարավոր վնասվածքների մասին տեղեկություններ չկան։